
Հաստատվել է կորոնավիրուսի 1121 նոր դեպք, մահացել է 62 մարդ
Նոյեմբերի 9-ի` ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 1121 նոր դեպք, երեկ կատարվել է 9152 թեստավորում։ Առողջացել է 2191 մարդ, գրանցվել է մահվան 62 դեպք։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 322 364 դեպք, որոնցից 285 057 առողջացած:
Փաստացի բուժում է ստանում 29 203 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6762 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1342 է: Ընդհանուր կատարվել է 2 192 270 թեստավորում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել