HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ալեն Սիմոնյան. «Այո՛, մեր պատասխանը ադեկվատ է, մենք չպետք է պատերազմ հրահրենք»

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այն կարծիքին է, որ Ադրբեջանը սադրիչ բնույթի գործողություններ է կատարում՝ փորձելով խաթարել խաղաղության դարաշրջանի հաստատումը:

«Մեզ պետք է իրավիճակ, որտեղ կարողանանք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ վերականգնել Արցախի հարցով ընդհատված քննարկումները»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ երեկ Շուշի քաղաքի մոտակայքից ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա: Չորս անձից մեկը զոհվել է, երեքը՝ վիրավորվել:

Լրագրողի դիտարկմանը, թե այս իրավիճակում ինչպես է Հայաստանը շարունակում խոսել խաղաղության դարաշրջանից, ԱԺ նախագահն արձագանքեց.

«Որ պատերազմից խոսենք, իրենք չե՞ն կրակելու: Այո՛, մեր պատասխանը ադեկվատ է, մենք չպետք է պատերազմ հրահրենք, մենք երբևիցե դա չենք արել նույնիսկ առաջին պատերազմից հետո»:

Նկատառմանը, թե ադրբեջանական կողմն այլ հռետորաբանություն է կիրառում, Հայաստանը՝ այլ, Սիմոնյանը պատասխանեց.

«Միգուցե լավ է հնչում, որ տեսախցիկների առջև ինչ-որ ամպագոռգոռ հայտարարություններ անեմ, բայց դրանից էդ կրակոցները շատանալու են, քան քչանալու: Մենք պետք է երկարատև խաղաղության ճանապարհով գնանք, որ կարողանանք երկիրը կառուցել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter