HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Հայաստանի հավաքականի մի շարք ֆուտբոլիստներ կազատվեն պարտադիր զինծառայությունից

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մի շարք խաղացողներ կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից։ Կառավարության համապատասխան որոշման նախագիծը ներկայացվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Որոշման նախագծում նշված բոլոր ֆուտբոլիստները ծնվել են արտերկրում, և ՀՀ քաղաքացիություն են ստացել Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու համար։

Այսպես, ըստ որոշման նախագծի՝ պարտադիր զինվորական ծառայությունից կազատվեն Էդգար Բաբայանը, Արտյոմ Ավանեսյանը, Դավիդ Դավիդյանը, Ջորդի Ջոաո Մոնրոյ Արարատը և Ռոբերտ Դարբինյանը։

Նշված բոլոր ֆուտբոլիստները գրանցված են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հասցեում՝ Երևան, Խանջյան 27, և հաշվառված են Կենտրոնի տարածքային զինկոմիսարիատում։

Որոշման նախագիծն ուժի մեջ կմտնի միայն Կառավարության հավանությանն արժանանալուց հետո։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին (Հս․ Մակեդոնիայի դեմ) և 14-ին (Գերմանիայի դեմ) Հայաստանի ազգային հավաքականն անցկացնելու է իր վերջին հանդիպումները աշխարհի 2022թ․ առաջնության ընտրական փուլում։ Երկու խաղերն էլ տեղի են ունենալու Երևանում։ Այդ հանդիպումներին մասնակցելու համար վերը նշված խաղացողներից հավաքական են հրավիրվել Արտյոմ Ավանեսյանն ու Ջորդի Ջոաո Մոնրոյ Արարատը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter