
Թուրքական զորախումբը ևս մեկ տարի կմնա Աղդամում
Թուրքիայի Ազգային մեծ ժողովը նոյեմբերի 10-ին հավանություն է տվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկը` ևս մեկ տարով երկարաձգել Ադրբեջանում թուրք զինծառայողների տեղակայման մանդատը։ Այդ մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Նշվում է, որ առաջարկությունն ընդունվել է ձայների մեծամասնությամբ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանում թուրքական զորախմբի տեղակայումը Թուրքիայի խորհրդարանի կողմից հաստատվել էր 2020 թվականի նոյեմբերի 17-ին։ Առաքելության գործողության ժամկետը սահմանվել էր մեկ տարով։ Առաքելության շրջանակները, անձնակազմի թվաքանկը և գործունեության ժամկետները որոշվում են Թուրքիայի նախագահի աշխատակազմի կողմից։
Խոսքը Լեռնային Ղարաբաղի հարցով ռուս-թուրքական միացյալ մոնիթորինգային կենտրոն թուրք զինծառայողներ ուղարկելու մասին է, որը հեռավար հետևում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առկա իրավիճակին։ Կենտրոնը գտնվում է Աղդամի շրջանում։
Լուսանկարը՝ news.az-ից
Մեկնաբանել