HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կառավարությունը հրապարակել է պատերազմի զոհերի, անհետ կորածների, գերիների և հաշմանդամություն ստացած անձանց թիվը

Խորհրդարանական «Հայաստան» խմբակցությունը դիմել է կառավարություն՝ մի շարք հարցեր հղելով արցախյան երկրորդ պատերազմից հետո ստեղծված իրավիճակի մասին: Խորհրդարանի կայքում հրապարակված հարցապնդման պատասխանում Արցախի բնակչությանն ու կառավարությանը տրամադրված սոցիալական աջակցության ծրագրերի, գերիների, անհետ կորածների և զոհերի թվաքանակի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն կա:

Համաձայն կառավարության՝ շուրջ 20 սոցիալական աջակցության ծրագիր է իրականացվել՝ ընդհանուր 156 մլրդ դրամ բյուջեով:

Անդրադարձ կա պատերազմի ընթացքում և դրանից հետո ժամանակավոր Հայաստան տեղափոխված արցախցիների թվաքանակի, Հայաստանում ժամանակավոր բնակության վայրի, կոնտակտային տվյալների վերաբերյալ: Ըստ այդմ՝ 2020-ի հոկտեմբերի 2-ին ստեղծվել է ԱՍՀՆ (Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության) շտաբը, որտեղ պետական աշխատողներից և կամավորներից կազմված 60 հոգանոց թիմ է գործել։ Նրանք թեժ գծի զանգերի միջոցով տվյալները քարտեզագրել են: Ըստ այդ տվյալների՝ պատերազմի ավարտին Արցախից տեղահանվածների թիվը կազմել է 91 հազար:

Հոկտեմբերի 22-ի դրությամբ զոհված անձանց թիվը 3788 է, որից 3712-ը զինծառայողներ են, 76-ը՝ քաղաքացիական անձինք, անհետ կորածների թիվը 243 է, որից 222-ը՝ զինծառայող, 21-ը՝ քաղաքացիական անձինք, գերիների ընդհանուր թիվը 40 է, որից 37-ը՝ զինծառայողներ, 3-ը՝ քաղաքացիական անձինք: Ըստ կառավարության՝ մինչ օրս Ադրբեջանից Հայաստան է վերադարձել 114 զինծառայող և քաղաքացիական անձ:

Սեպտեմբերի 15-ի դրությամբ՝ վիրավորված և ստացիոնար բուժում ստացած անձանց թիվը 7888 է, որից հաշմանդամություն է ստացել 1464 անձ, այդ թվում 113-ը՝ առաջին, 390-ը՝ երկրորդ, 961-ը՝ երրորդ խմբի աստիճանի:

Ինչ վերաբերում է այլ երկրներից Արցախին հումանիտար օգնություն ցուցաբերելուն, ապա նշվում է, որ Հայաստանի և ՌԴ-ի ֆինանսների նախարարությունների միջև համաձայնագիր է կնքվել, որի շրջանակում Ռուսաստանը 10 մլն եվրո անհատույց ֆինանսական օգնություն է տրամադրել Հայաստանի տարածքում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցիների սոցիալական կարիքների համար: Պատերազմից տուժած անձանց օժանդակելու նպատակով ԵՄ-ն 10 մլն եվրո մարդասիրական օգնություն է հատկացրել քաղաքացիական հասարակության, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով: Կառավարությունը ամփոփ տեղեկատվություն է ներկայացրել նաեւ իրականացված սոցիալական աջակցության ծրագրերի մասին:

«Հայաստան» խմբակցության հարցապնդման պատասխանին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter