
Կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 70 մահ է գրանցվել
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 1309 նոր դեպք, ընդհանուր՝ 326 830 դեպք: Մեկ օրում կատարվել է 11 431 թեստավորում, 2044 մարդ առողջացել է, գրանցվել է մահվան 70 դեպք:
ԱՆ-ն հայտնում է, որ փաստացի բուժում է ստանում 28 625 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6937 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1368 է:
Ընդհանուր կատարվել է 2 227 063 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել