HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իջեւանի ՏԻՄ ընտրություններում կպայքարեն ՀՅԴ-ն եւ ՔՊ-ն

Ավելի քան 33 հազար ընտրող ունեցող Իջևանում նոյեմբերի 14-ին տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

Համամասնական ընտրակարգով ընտրություններն անց են կացվելու Իջևան խոշորացված համայնքի մաս կազմող 19 համայնքում՝ Իջևան քաղաքում և հարակից Գանձաքար, Գետահովիտ, Ենոքավան, Լուսաձոր, Ակնաղբյուր, Խաշթառակ, Լուսահովիտ, Աչաջուր, Սևքար, Սարիգյուղ, Բերքաբեր, Ծաղկավան, Կիրանց, Աճարկուտ, Դիտավան, Ազատամուտ, Այգեհովիտ, Վազաշեն համայնքներում:

Ընտրություններին գրանցվել է 2 կուսակցություն՝ «Հայ հեղափոխական դաշնակցությունը» և «Քաղաքացիական պայմանագիրը»:

ՀՅԴ-ն ընտրական ցուցակում առաջադրվել է 14 թեկնածու` 5 կին, 9 տղամարդ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջադրել է 56 թեկնածու, որոնցից 19-ը կին է

Made with Flourish

ՀՅԴ-ի ընտրական ցուցակում առաջադրված թեկնածուներից 3-ը անկուսակցական է: Ցանկի ամենաերիտասարդ թեկնածուն 28 տարեկան է։ Իսկ ՔՊ-ի ընտրացուցակում անկուսակցականներ չկան, ամենաերիտասարդ թեկնածուն 19 տարեկան է:

Made with Flourish

ՀՅԴ թեկնածուներից  6-ը գործազուրկ է, 4-ը անհատ ձեռներեց է, 1-ը՝ Գանձաքարի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ, 1-ը՝ «Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջի» դասախոս, 1-ը՝ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ խնդրահարույց ակտիվների հետ աշխատանքի մենեջեր, 1-ը՝ մենատնտես:

ՔՊ-ի թեկնածուներից 10-ը գործազուրկ է, մյուսներն աշխատում են կրթության և այլ ոլորտներում: 

Made with Flourish

ՔՊ-ի ցուցակում 1-ին համարը Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Ճաղարյանն է, 2-րդը՝ համայնքի ղեկավարի տեղակալ Արգիշտի Ամիրխանյանը: Ցուցակում են նաև Կիրանց, Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր, Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ, Ենոքավան, Խաշթառակ, Ծաղկավան, Ազատամուտ, Սարիգյուղ, Սևքար, և Վազաշեն համայնքների ղեկավարների պաշտոնակատարները: 

Հեղինակներ՝ Տաթև Ալիխանյան, Սամսոն Մարտիրոսյան

EU LOGO.png (33 KB) Այս հոդվածը պատրաստվել է «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի կողմից «Ընտրություններ բոլորի համար 2021- տեղական դիտորդություն և քաղաքացիական հասարակության կողմից քաղաքացիների իրավազորում» ծրագրի շրջանակներում:  Ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի և Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում հեղինակը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter