HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապանում ՔՊ-ական վստահված անձը սուրճ էր եփում հանձնաժողովի անդամների համար

Կապանի 35/13 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամների ու վստահված անձանց միջև մտերմիկ հարաբերություններ են։ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության վստահված անձ Աննա Գևորգյանը հայտարարեց, որ գնում է սուրճ պատրաստելու։

Մենք փորձեցինք հասկանալ, թե ինչու՞ է նա սուրճ պատրաստում, վերջինս նշեց, որ չի եփում, խնդրել են, անում է։

Հանձնաժողովի անդամները, ՔՊ-ական վստահված անձ Աննա Գևորգյանն ու հանձնաժողովի նախագահ Լիանա Մարտիրոսյանը փորձում էին խոչնդոտել մեր աշխատանքը։ 

Լիանա Մարտիրոսյանը նշում էր, որ լրագրողներն իրավունք չունեն նստելու, իսկ նրանք քաղաքավարության զոհ գնալով են մեզ աթոռ ու սեղան տրամադրել։ Վերջինս մեզ տեղափոխեց, նստեցնելով այլ վայրում։ Մինչ այդ մենք նստած էինք ազատ շարքով դրված աթոռներին։ Վստահված անձանց հետևում։

Կապանի 35/13 ընտրատեղամասում գրանցված 1132 ընտրողներից 10։10-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 108 ընտրող։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter