HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապանի 35/13 ընտրատեղամասում ընտրողը քվեարկում էր քվեախցիկից դուրս

Սյունիքի մարզի Կապան քաղաքի 35/13 ընտրատեղամասում մի տարեց տղամարդ ընտրում էր քվեախցից դուրս։ Չնայած նրան, որ հանձնաժողովին նախագահ Լիանա Մարտիրոսյանը ու հանձնաժողովի անդամները զգուշացրին, որ կարգը խախտել չի կարելի, ընտրողը նրանց հորդորները չլսեց։ Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ գուցե մարդիկ իրար լավ չեն լսում դիմակներ կրելու պատճառով։ «Դիմակների պատճառով իրար նորմալ չենք էլ լսում»,-ասաց նա։

Կապանցի ընտրողին հարցրինք՝ արդյոք տեղյա՞կ չէ ընտրական կարգին, վերջինս նշեց, որ ոչ։

Ընտրատեղամասում գրանցված 1132 ընտրողներից 9։35-ի դրությամբ քվերակել է 77 ընտրող։ 

Հիշեցնենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են Կապան, Իջևան և Ստեփանավան խոշորացված համայնքներում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter