«Բոլորն անխտիր պետք է կատարեն իրենց քաղաքացիական պարտքը». ընտրություններ Իջեւանում
Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ՏԻՄ ընտրություններ են Իջեւան խոշորացված համայնքում։ Վաղ առավոտյան շրջեցինք Իջևանի փողոցներում։ Մեզ հետ զրուցած իջևանցիները կա՛մ արդեն ընտրել էին, կա՛մ պատրաստվում էին գնալ քվեարկության. ասում են՝ բոլորն անխտիր պետք է կատարեն իրենց քաղաքացիական պարտքը։ Հարցվածներից մեկը նշեց՝ պետք է գնալ ընտրելու, որ իրենց փոխարեն ուրիշը չընտրի։
Հիշեցնենք, որ Իջևանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է երկու քաղաքական ուժ՝ ՔՊ-ն և ՀՅԴ-ն:
Տաթև Ալիխանյան, Մերի Մանուկյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել