HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կուտակումներ՝ Կապանի 35/02 ընտրատեղամասում

Կապանի 35/02 ընտրատեղամասում անընդհատ կուտակումներ են։ Հանձնաժողովի նախագահ Ալբերտ Զաքարյանը դուրս էր եկել ընտրատեղամասից, ըստ քարտուղար Մարինե Պետրոսյանի` վերջինս այլ ընտրատեղամասում պետք է կատարի իր ընտրությունը:

Մարինե Պետրոսյանն ու հանձնաժողովի մյուս անդամները պարբերաբար խնդրում էին ընտրողներին սպասել դրսում ու խմբերով ներս չմտնել։

Ընտրողներից մեկը քվեաթերթիկը ծալել ու պատրաստվում էր քվեատուփի մեջ գցել։ Հանձնաժողովի անդամ Անի Ենգոյանը խնդրեց կնոջը գնալ քվեախցիկի մոտ ու ուղղել քվեաթերթիկը, դնել ծրարի մեջ, նոր մոտենալ։ Կինը այդ ամենը փորձում էր անել քվեախցիկից դուրս՝ սեղանի վրա, պատճառաբանելով, որ ներսում այլ ընտրող կա։

Հանձնաժողովի քարտուղար Մարինե Մարտիրոսյանը խնդրեց սպասել։ Դրսում, բացի ընտրողներից ու ոստիկաններից, հավաքված էին նաև առաջադրված 2 ուժի՝ «Շանթ դաշինք»-ի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների մի քանի վստահված անձինք։

35/02 ընտրատեղամասում գրանցված 1377 ընտրողներից ժամը 11։50-ի դրությամբ ընտրել է 284-ը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter