
Դավիթբեկցի Արթուր Մելքոնյանը ցույց է տալիս ադրբեջանական դիրքերը (տեսանյութ)
Կապան համայնքի Դավիթ Բեկ գյուղի հանդիսությունների սրահում այսօր ավագանու ընտրություններ են անցկացվում։ Գյուղի միակ ընտրատեղամասում գրանցված է 605 ընտրող, բայց գյուղացիների հետ զրույցում հասկանում ենք, որ գյուղում հազիվ թե այդքան բնակիչ լինի։
Հանդիսության սրահի կողային պատի վրա երևում են հրետակոծության հետքերը։ 2020թ. 44-օրյա պատերազմին գյուղը հրետակոծվում էր։
Պատերազմի օրերին գյուղի բարձրադիր վայրից դիտարկում էին մարտական գործողությունները: Այսօր գյուղացիներն ընտրելուց հետո դուրս են գալիս եկեղեցու բակ ու մեկը մյուսին ցույց տալիս արդեն սահմանամերձ գյուղի իրար կողք-կողքի հայկական և ադրբեջանական դիրքերը։
Գյուղի պաշտպանության մասնակից, գյուղի բնակիչ Արթուր Մելքոնյանը պատմում է պատերազմի օրերից և ցույց տալիս անզեն աչքով դիտարկվող ադրբեջանական դիրքերը։
Մեկնաբանել