HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռիմա Գրիգորյան

«Կապանցին իր ձայնի տերն է». հանձնաժողովի քարտուղար

Կապան խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին բնակչության մասնակցությունը բավականին բարձր է։ 35/09 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Հերմինե Համբարձումյանի կարծիքով՝ այս տեղամասի 1116 ընտրողերից գոնե 700-ը մինչև ընտրությունների ավարտը կմասնակցի համայնքի ավագանու ընտրությանը։

Այս ընտրատեղամասում մինչև այս պահը 12 վստահված անձ է եղել և նույնքան էլ ԶԼՄ։ Հանձնաժողովի քարտուղար Արմինե Ավագյանը ասում է, որ Կապանը, թեև Երևանից բավական հեռու է, բայց տեղի բնակչությունը կտրված չէ մայրաքաղաքից.

«Կապանցիները գրեթե բոլորն էլ իրենց ձայնի տերն են, այդ պատճառով էլ մասնակցության ցուցանիշը բարձր է»,- ասում է Արմինե Ավագյանը՝ ավելացնելով, որ երկար տարիներ հանձնաժողովների կազմում է եղել, և այս տարի առաջին անգամն է, որ տեղամասը այցելուներ է ունեցել։

Այս ընտրատեղամասում ժամը 18:00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 600 (54%) քաղաքացի, որից 11-ին օգնել են քվեարկել։

Կապանում ավագանու ընտրություններին առաջադրված է երկու ուժ՝ գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանի գլխավորած «Շանթ դաշինք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter