
Մինասի հայացքը քվեախցիկի հետնամասից
Սյունիքի մարզկենտրոն Կապանում այսօր ավագանու ընտրություններ են։ 35/8 ընտրատեղամաս մտնելիս միանգամից նկատեցի «խախտումը»։
«Քվեախցիկի հետնամասը դիտարկվում է»,- լուրջ դեմքով բարձրաձայնեցի ու հեառախոսս պարզեցի, որ արձանագրեմ «խախտումը»։ Հանձնաժողովի անդամները՝ նախագահի հետ միասին, փոքր-ինչ իրար խառնվեցին, խնդրեցին պարզաբանեմ, բացատրեցի՝ քվեախցիկի հետնամասում «Մինասը» տեսնում է՝ ում են ընտրում կապանցիները։
Հանձնաժողովի նախագահը ժպտաց և ավելացրեց՝ հսկում է, որ կապանցիները ճիշտ ընտրություն կատարեն։
Նշանավոր գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի հայտնի ինքնանկարի արտանկարը գտնվում է Կապանի Արվեստի պետական քոլեջի նախասրահում, որտեղ այսօր անցկացվում են ավագանու ընտրություններ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել