HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սահմանին իրավիճակը կայունացել է․ բանակցություններ են ընթանում

Ժամը 19։00-ի դրությամբ` իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, որտեղ այսօր ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել էին դիրքային առաջխաղացում ապահովել, հարաբերականորեն կայունացել է, կրակոցներ չկան։ Այս մասին հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Հիշեցնենք՝ այսօր՝ ավելի վաղ պաշտպանական գերատեսչությունը հաղորդել էր, որ նոյեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են առաջխաղացում ապահովել սահմանի արևելյան հատվածում, ինչի պատճառով սկսվել էր ինտենսիվ փոխհրաձգություն։ ՊՆ տեղեկացրել էր, որ այդ պահի դրությամբ իրադրությունը լարված է, և կողմերի միջև բանակցություններ են ընթանում՝ ռուսական կողմի միջնորդությամբ։

ՊՆ-ի վերջին հաղորդագրության մեջ ասվում է, որ իրադրության հանգուցալուծման նպատակով բանակցությունները շարունակվում են, և հայկական կողմից տուժածներ չկան։

«Սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները, թե սահմանային այդ հատվածում հայկական տարածք ադրբեջանական զինված ուժերի զրահատեխնիկա է մտել՝ չի համապատասխանում իրականությանը»,- հավելել է պաշտպանության նախարարությունը։

Լուսանկարը՝ արխիվային / © «Հետք»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter