HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռիմա Գրիգորյան

Կապանի 35/14 ընտրատեղամաաում կտրոնների թիվը պակաս է

Կապան համայնքի 35/14 ընտրատեղամասում ժամը 20:00-ին հանձնաժողովի նախագահ Գոռ Բարսեղյանը հայտարարեց ընտրության ավարտի մասին։ Այս տեղամասում գրանցված 1632 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 995 (60%) քաղաքացի։ 

Այս պահի դրությամբ բոլոր համայնքների համեմատ, որտեղ համամասնական և մեծամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ են անցկացվում, Կապան համայնքում գրանցվել է ընտրություններին մասնակցության ամենաբարձր ցուցանիշը։ 

«Կապանում մարդկանց իրավագիտակցությունը բարձր է»,-ասում է «Իրազեկ քաղաքացիներ» դիտորդական խմբի ներկայացուցիչ Արմինե Հովսեփյանը։ Նրա դիտարկմամբ, ընտրությունը հիմնականում անցել է հանդարտ, ընտրախատումներ չի նկատել։

 Այս ընտրատեղամասում քվեաթերթիկների հաշվարկը դեռևս չի սկսվել, քանի որ 8 կտրոն պակասում է։ Մի քանի անգամ հաշվելուց հետո հանձնաժողովի նախագահը որոշեց արձանագրել անճշտությունը և, այնուամենայնիվ, սկսել հաշվարկը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter