HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԻ նախարարը հանդիպել է Հայաստանում Վրաստանի դեսպանության ժամանակավոր հավատարմատարին

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր՝ նոյեմբերի 15-ին, հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանճախաձեին: Ներկա է եղել նաև դեսպանության առաջին քարտուղար Շալվա Սաբաուրին:

ԱԻՆ հաղորդագրության համաձայն՝ Անդրանիկ Փիլոյանը նշել է, որ Հայաստանը և Վրաստանը ոչ միայն դարավոր հարևաններ են, այլև եղբայրական և բարեկամ երկրներ, ուստի երկու կողմերի համար էլ կարևոր նշանակություն ունի ակտիվ և փոխշահավետ համագործակցությունը:

Նախարարն ընդգծել է՝ հաշվի առնելով Հայաստանին և Վրաստանին սպառնացող աղետների նմանությունը՝ առանձնակի կարևորում է արտակարգ իրավիճակների ոլորտում համապատասխան կառույցների միջև սերտ համագործակցությունը, որի հիմքը դրվել է դեռևս 1997 թվականին ստորագրված «Բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխման ու հետևանքների վերացման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրով:

Իրակլի Կվանճախաձեն շնորհակալություն է հայտնել Արտակարգ իրավիճակների նախարարության թիմին՝ 2017թ. օգոստոսին Վրաստանի Բորժոմիի Խարագաուլի ազգային արգելոցի տարածքում անտառային հրդեհների մարման աշխատանքներում վրացի գործընկերներին աջակցություն ցուցաբերելու համար:

Հանդիպման ավարտին ԱԻ նախարարը հյուրերին շնորհակալություն է հայտնել այցի համար, հույս հայտնել, որ Արտակարգ իրավիճակների և Վրաստանի Ներքին գործերի նախարարությունների միջև կազմված համագործակցության ընդլայնման նախագիծը կյանքի կկոչվի 2022-2023թթ.-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter