HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԺ քառօրյան մեկնարկեց ընդդիմության բոյկոտով

Խորհրդարանի հերթական քառօրյան մեկնարկեց ընդդիմության բոյկոտով: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց` սահմանային լարվածության օրակարգով ընդդիմությունը փորձել է օգտվել իր սահմանադրական իրավունքներից և արտահերթ նիստով քննարկել հարցը:

«Կառավարությունից պահանջում էինք հանրությանը լիարժեք տեղեկություններ տալ, որովհետև այս ամենը Կառավարության բացթողումների ու օրենսդրի պատշաճ վերահսկողության բացակայության պատճառով է, սակայն քաղաքական մեծամասնությունը, չարաշահելով իր լիազորությունները, ապօրինաբար խոչընդոտեց այս նախաձեռնությանը, ավելին, իրավական ամենաթողության պայմաններում՝ կրկնակի կալանավորվեց այս պահանջին միացած սյունեցի պատգամավոր Արթուր Սարգսյանը»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Օհանյանը տեղեկացրեց` «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու հերթական նիստերի աշխատանքներին:

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն էլ ասաց՝ քանի որ օրակարգում «Սնդիկի մասին օրենքի» «կարևորագույն» հարցի քննարկումն է, իրենք ևս չեն մասնակցի քննարկմանը:

«Պատիվ ունեմ» խմբակցությունը կվերադառանա նիստերի դահլիճ այն ժամանակ, երբ մեր երկրի առաջ ծառացած խնդիրները կքննարկվեն ըստ կարևորության ու ըստ օրհասական վտանգի, իսկ ձեր սնդիկ փարթիներին մասնակցելու ցանկություն չունենք»,- ասաց նա:

Այժմ նիստը շարունակվում է միայն քաղաքական մեծամասնության պատգամավորների մասնակցությամբ, քանի որ ընդդիմադիր խմբակցության պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter