
Կորոնավիրուսային հիվանդության 572 նոր դեպք է հաստատվել, մահացել է 52 անձ
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ նոյեմբերի 16-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 572 նոր դեպք: Կատարվել է 7699 թեստավորում։ Առողջացել է 1617 մարդ, գրանցվել է մահվան 52 դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 329 913 դեպք, որոնցից 297 339 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 24 082 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7107 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1385 է: Ընդհանուր կատարվել է 2 260 268 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել