HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Սեյրան Օհանյան. «Ճանապարհների ապաշրջափակումը բերելու է Հայաստանի և Արցախի ավելի խորը շրջափակման»

«Ըստ էության Երևան-Գորիս մայրուղին գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության ներքո»:

Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում համոզմունք հայտնեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Ճանապարհների ապաշրջափակման խնդիրը թուրք-ադրբեջանական տանդեմի համար մնում է հիմնական գործողություն` «Զանգեզուրի միջանցք» գաղափարն առաջ տալու համար: Մշտապես ասել եմ` ճանապարհների ապաշրջափակումը բերելու է Հայաստանի և Արցախի ավելի խորը շրջափակման` տնտեսական ճնշմամբ և նաև ժողովրդագրական պատկերի փոփոխությամբ»,- ասաց Օհանյանը:

Նրա համոզմամբ` Հայաստանի իշխանությունները որևէ հետևություն չեն արել, և ինչպես պատերազմը չեն կարողացել գրագետ ղեկավարել, այդպես էլ զորքերի հետ քաշումը եղավ Սյունիքի և Գեղարքունիքի սահմաններից:

«Նույնիսկ նման վիճակում իշխանությունները ռեալ գնահատական չեն տվել պատերազմին ու ստեղծված վիճակին ու ռազմական վերանայում չեն իրականացրել: Եթե իշխանություններին թվում է, թե խաղաղության փաստաթղթի ստորագրումից հետո ադրբեջանցիների սադրանքները չեն շարունակվելու, դա հերթական խաբկանքն է»,- ասաց նա:

Օհանյանի խոսքով` նույնիսկ այս իրավիճակում իշխանությունները չեն կարևորում Հայաստանի առջև դրված գերակա խնդիրները, և խորհրդարանում քննարկում են տարբեր ընթացիկ հարցեր, սակայն ոչ անվտանգությանն առնչվող: Ընդդիմությունն էլ, որպես բողոքի նշան, որոշել է չմասնակցել նիստերին:

Մանդատներից հրաժարվելը, սակայն, շարունակում է մնալ ընդդիմության օրակարգում:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց, որ մանդատներից հրաժարվելն ընդդիմության օրակարգում է և կլինի այնքան ժամանակ, մինչև հասնեն վերջնանպատակին` փոխեն կապիտուլացված իշխանությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter