HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Հայաստանը Սյունիքում դիրքային կորուստներ է ունեցել

Հայաստանը Սյունիքում դիրքային կորուստներ է ունեցել: Ազգային ժողովի նիստում հայտարարեց Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:

«Ադրբեջանը շարունակում է Հայաստանի հետ սահմանին սադրիչ և ագրեսիվ գործողություններ իրականացնելու քաղաքականությունը։ Ինչպես հայտարարել է Անվտանգության խորհուրդը, նոյեմբերի 14-ին Հայաստան-Ադրբեջան սահմանի արևելյան տեղամասերից մեկում ադրբեջանական զինված ուժերը զինտեխնիկայի աջակցությամբ ներխուժել են Հայաստանի տարածք»,- հայտարարեց Աղաջանյանը:

Էդուարդ Աղաջանյանի խոսքով` բանակցությունների արդյունքում զինտեխնիկան և զորքերի մեծ մասը հետ են քաշվել, բայց հայկական կողմն ունեցել է դիրքային կորուստներ:

«Տեղի ունեցածի հետևանքով վերը նշված հատվածում Ադրբեջանն ամրապնդել է մայիսի 12-ին Հայաստանի տարածք ապօրինի ներթափանցման արդյունքում ունեցած ներկայությունը: Ադրբեջանի իշխանությունները ագրեսիվ հայտարարություններով են հանդես գալիս, այս իրավիճակը ուղիղ սպառնալիք է ստեղծում ՀԱՊԿ անդամ Հայաստանի համար»,- ասաց Աղաջանյանը:

Վերջինս կոչ արեց Կառավարությանը դիմել ՀԱՊԿ-ին՝ դիտորդական առաքելություն ուղարկելու նախաձեռնությամբ` համաձայն ՀԱՊԿ ճգնաժամային իրավիճակների արձագանքման կարգի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter