
ՊՆ․ իրադրությունը արևելյան սահմանագոտում ծայրահեղ լարված է
Նոյեմբերի 16-ի Ժամը 14։30-ի դրությամբ, իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Այս մասին հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Ընթանում են տեղային մարտեր, որոնց ընթացքում հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմից իրականացվում են համարժեք գործողություններ։ Իրադրությունը վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում։
Լուսանկարը՝ արխիվային / © «Հետք»
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել