HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

«Նիկոլ Փաշինյանը հանգամանալից կերպով ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող վերջին զարգացումները: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերի գործողությունները ոչ այլ ինչ են, քան ագրեսիա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ: Ստեղծված իրավիճակում վարչապետը հույժ կարևորել է հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը:

Վերահաստատվել է նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների նկատմամբ հայկական կողմի հավատարմությունը»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:

Նշենք, որ ռուսական կողմի միջնորդությամբ՝ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter