
Կորոնավիրուսային հիվանդության 982 նոր դեպք է հաստատվել, մահացել է 46 մարդ
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ նոյեմբերի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության 982 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր՝ 330 895 դեպք:
Մեկ օրում կատարվել է 10 870 թեստավորում, ընդհանուր՝ 2 271 138 թեստավորում:
1153 մարդ առողջացել է, գրանցվել է մահվան 46 դեպք: Փաստացի բուժում է ստանում 23 856 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7153 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1394 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել