HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի վեճերում միջազգային հանրության նյարդերն այլևս չեն հերիքում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին հայտարարեց, որ միջազգային հանրության համար արցախյան կամ հայ-ադրբեջանական սահմանային հարցերում չկա հայանպաստ կամ ադրբեջանանպաստ լուծում:

«Համարենք, որ նիստը դռնփակ է, մենակ Հայաստանում են լսում: Միջազգային հանրությունը մեզ էլ, Ադրբեջանին էլ ասում է՝ դե հերիք է շաբաթը մեկ ասեք՝ վայ, հրադադարի ռեժիմը խախտվեց, վայ ագրեսիա է, իրար մեղադրեք, կներեք՝ գնացեք, իրար հետ լեզու գտեք, արդեն մեր նյարդերը չեն հերիքում, որովհետև մենք էլ խնդիրներ ունենք, մանավանդ, հիմա՝ կլիմայի փոփոխություն է, կորոնավիրուս է, հազար ու մի հարցեր: Ձեզ ինչո՞ւ է թվում, որ ամբողջ աշխարհը պիտի անընդհատ ապրի ձեր հոգսերով, միգուցե, դուք էլ մի քիչ ձեր հոգսերով ու դարդերով զբաղվեք»,- ասաց Փաշինյանը:

Նրա համոզմամբ` իր նշած խաղաղության դարաշրջան բացելը հեշտ չի լինելու, հարկավոր են ամուր նյարդեր: Փաշինյանը սակայն հավելեց` խաղաղ զարգացման դարաշրջան բացելը, ցավոք, միայն Հայաստանից չէ կախված:

«Լինելու են գործողություններ, որոնց նպատակը լինելու է՝ ապացուցել մեր հանրությանը, որ խաղաղ զարգացման դարաշրջանը հնարավոր չէ»,- ասաց նա: Իսկ թե ինչու Արցախի հարցով բանակցային գործընթացում հաջողություն չեն ունեցել, իր իսկ հնչեցրած հարցին Փաշինյանը պատասխանեց.

«Որովհետև մեր ընկալումները ընկալելի չեն եղել միջազգային հանրության համար, Ադրբեջանի մասին հլը չեմ խոսում, միջազգային հանրության ընկալումներն էլ ընդունելի չեն եղել մեզ համար»:

Ըստ նրա` հաշվի չի առնվել այն, որ միջազգային հանրությանը ոչ թե Ղարաբաղի հարցի հայանպաստ լուծումն է հետաքրքրում, այլ՝ հարցի լուծումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter