HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Գրիգորյան․ «Հայաստանն իր սահմաններից հետ է մղելու ցանկացած ռազմական ագրեսիա»

Նոյեմբերի 17-ին Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 9-րդ հանդիպմանը: Այս մասին հաղորդում է ԱԽ գրասենյակը։

Հանդիպման ընթացքում մատնանշվել և քննարկվել են Աֆղանստանի տարածքից եկող վտանգները, ԱՊՀ անդամ պետությունների համագործակցությունը միգրացիայի և հումանիտար ոլորտներում, ինչպես նաև բիոտեխնոլոգիայի զարգացման արդյունքում առաջ եկած անվտանգության հիմնահարցերը: ԱՊՀ մասնակից պետությունները իրենց պատրաստակամությունն են հայտնել հետագայում ընդլայնելու համագործակցության շրջանակը:

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդես է եկել ելույթով, որում վերոնշյալ հարցերից զատ անդրադարձել է Հայաստանի Հանրապետության տարածք ադրբեջանական զորքերի ներխուժմանը և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:

Արմեն Գրիգորյանը մասնավորապես նշել է, որ Ադրբեջանը ոչ միայն չի պահպանում հրադադարի ռեժիմը, այլև չի կատարում վերոնշյալ համաձայնությունների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունները: Իսկ Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողությունները Հայաստանը դիտարկում  է քայլ՝ ուղղված ՀՀ տարածքային ամբողջականությանը:

Ինչպես ասվում է հաղորդագրությունում, ԱԽ քարտուղարը ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է մնում խաղաղ կարգավորման գործընթացին և պատրաստ է սկսել սահմանագծման և սահմանազատման գործընթացը, սակայն սրա հետ մեկտեղ իր սահմաններից վճռականորեն հետ է մղելու ցանկացած ռազմական ագրեսիա:

Հաղորդակցման ուղիների ապաշրջափակման մասին Արմեն Գրիգորյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս փոխվարչապետների մակարդակով կազմավորված ձևաչափին և պատրաստ է ներդնել բոլոր ջանքերը նոյեմբերի 9-ին և հունվարի 11-ին ձեռքբերված համաձայնությունները անխափան իրականացնելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter