
Կորոնավիրուսային հիվանդության 799 նոր դեպք է հաստատվել, մահացել է 29 մարդ
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 19-ի` ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության 799 նոր դեպք է հաստատվել, ընդհանուր՝ 332 713 դեպք:
Մեկ օրում կատարվել է 8148 թեստավորում, 1903 մարդ առողջացել է, գրանցվել է մահվան 29 դեպք:
Փաստացի բուժում է ստանում 22 243 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7212 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1402 է: Ընդհանուր կատարվել է 2 289 360 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել