HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչպես խուսափել Black Friday-ի «սեւ» դարձերեսից. մի քանի խորհուրդ Կոնվերս Բանկից

Վճարովի բովանդակություն

Առջեւում Սեւ ուրբաթն  է՝ Black Friday-ն: Ողջ աշխարհում մարդիկ սպասում են այդ օրվան՝ գնելու համար իրենց երազանքի հեռախոսը, զգեստը, օծանելիքը…

Եվ ողջ աշխարհում՝ այդ թվում Հայաստանում, յուրաքանչյուր տարի հազարավորները բողոքում են, որ գնի իջեցումը սպասվածից քիչ է եղել, երբեմն չի եղել: Ու նույնիսկ դրանից հետո անհամբեր սպասում են հաջորդ տարվա Black Friday-ին:

Նոյեմբերի 26-ին ընդառաջ Կոնվերս Բանկը ներկայացնում է մի քանի խորհուրդ՝ ինչպես պլանավորել գնումները ցանկալին ստանալու ու, միաժամանակ, բյուջեի ճեղքվածքից խուսափելու համար: 

-Գների մոնիտորինգ կատարեք՝ խանութում պարբերաբար ծանոթանալով այն ապրանքի գներին, որը մտադիր եք գնել Black Friday-ի ժամանակ: Ուշադիր եղեք, այդ օրը զեղչվում են ոչ բոլոր ապրանքները: 

Գների մոնիտորինգ կարող եք կատարել նաեւ առցանց՝ ասենք ամերիկյան այնպիսի կայքերում, ինչպիսիք են

-Բյուջե հատկացրեք՝ այն առանձնացնելով Ձեր <<դրամապանակից>>

-Կազմեք պարտադիր գնումների ցանկ եւ փորձեք չշեղվել դրանից

-Հիշեք՝ 1+1=2 ակցիայից ոչ միշտ են շահում. Որպես կանոն արժեքում  ներառված է լինում նաեւ երկրորդ ապրանքի ինքնարժեքը: Զուգահեռաբար, դուք կարող եք ստանալ ապրանք, որի կարիքը ամենեւին չունեք:

Իսկ եթե դուք նախընտրում եք այդ օրը կատարել առցանց գնումներ, ապա.

-Նախապես գրանցվեք Ձեր սիրելի բրենդների կայքերում-Դա կօգնի գների եւ արտադրանքի մոտնիտորինգ կատարել՝ առանց տնից դուրս գալու, ինչպես նաեւ ժամանակին տեղեկացվել ակցիաների ու զեղչերի մասին, 

-Գնում մի կատարեք կասկածելի  ու անհայտ կայքերից: Եթե հնարավոր է, օգտվեք անոնիմ ռեժիմից եւ այն կայքերից, որոնք cookie –ներ չեն պահպանում, 

-Ուշադրություն դարձրեք կայքի հետ տվյալների փոխանակման անվտանգությանը: Հիշեք՝ բրաուզերի վերևի ձախ անկյունում արտացոլված HTTPS գրառումը կանաչ գույնով կամ կողպեքի նշանը անվտանգության հավելյալ երաշխիք են,

-Գնումներ մի կատարեք կայքերում, որոնք  պահանջում են սոցիալական քարտի համարը (SSN) , անձնագրի սերիան և համարը: Օգտագործեք բարդ՝ մեծատառ+փոքրատառ+թիվ+ նշան պարունակող գաղտնաբառ,

- Գնումներ կատարեք Կոնվերս Բանկի Վիզա վիրտուալ քարտով: Այն նախատեսված է առցանց գնումների համար, անվտանգ է: դրանով հնարավոր չէ հասանելիություն ստանալ Ձեր ֆինանսական միջոցներին ու հաշիվներին:

Մանրամասները՝  https://www.conversebank.am/hy/visa-virtual/

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter