
Կորոնավիրուսի 870 նոր դեպք է գրանցվել, 41 մարդ մահացել է
Նոյեմբերի 20-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 870 նոր դեպք՝ կատարված 9660 թեստավորումից։ Մահացել է 41 մարդ։ 2161 մարդ առողջացել է։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ մինչ օրս հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 333583 դեպք, որոնցից 304017-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 20909 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7253 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1404 է: Ընդհանուր կատարվել է 2 մլն 299 հազար 20 թեստավորում:
Լուսանկարը՝ Անի Սարգսյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել