HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լուկաշենկոն չի հերքում՝ բելառուսները միգրանտներին կարող էին օգնել հատել Լեհաստանի հետ սահմանը

Միանգամայն հնարավոր է, որ բելառուս զինծառայողներն օգնել են միգրանտներին հատել Լեհաստանի հետ սահմանը։ Այդ մասին բրիտանական BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Մենք սլավոններ ենք, սիրտ ունենք։ Մեր զորքերը գիտեն, որ միգրանտները շարժվում են դեպի Գերմանիա»,- ասել է նա։ 

Լուկաշենկոյի խոսքերով՝ հնարավոր է, որ նրանց Բելառուսում ինչ-որ մեկը օգնել է, սակայն ինքը չի ցանկանում խորանալ դրա մեջ։ Նա հավելել է, որ միգրանտներին ինքը Բելառուս չի հրավիրել, որպեսզի ճգնաժամ առաջացնի Եվրոպական միության հետ սահմանին։

«Ես ասում էի, որ չեմ պատրաստվում ուժով միգրանտներին պահել սահմանին կամ էլ նրանց ուժով հեռացնել… Ես չեմ կանգնեցնի նրանց, որովհետև նրանք իմ երկիր չեն գնում, այլ՝ ձեր»,- ընդգծել է Բելառուսի նախագահը։

Վերջին ամիսներին Լեհաստանը, Լիտվան և Լատվիան նշում են միգրանտների հոսքի ավելացման մասին, որոնք Բելառուսով փորձում են հայտնվել Եվրամիության տարածքում։ Բրյուսելը Լուկաշենկոյին մեղադրում է Եվրամիության հետ սահմաններին քաոսի ստեղծման մեջ՝ որպես վրեժ Մինսկի նկատմամբ սահմանված պատժամիջոցներին։ 

Իրավիճակը Լեհաստանի և Բելառուսի սահմանին սրվել էր նոյեմբերի 8-ին, երբ բելառուսական կողմից սահմանին էին մոտեցել Մերձավոր Արևելքից ժամանած մի քանի հազար միգրանտներ։ Այդ ժամանակվանից սկսած միգրանտները մի քանի անգամ փորձել են ուժով հատել լեհ-բելառուսական սահմանը՝ քարեր նետելով լեհ սահմանապահների ուղղությամբ, որոնք արցունքաբեր գազ էին կիրառում նրանց նկատմամբ։ Բացի այդ, լեհական կողմը կիրառել է նաև ջրցան մեքենաներ։

Լուսանկարը՝ Nikolai Petrov/Belta/Tass

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter