
Կորոնավիրուսի 492 նոր դեպք է գրանցվել, 25 մարդ մահացել է
Նոյեմբերի 21-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 492 նոր դեպք՝ կատարված 7436թեստավորումից։ Մահացել է 25 մարդ։ 1594 մարդ առողջացել է։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ մինչեւ օրս հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 334075 դեպք, որոնցից 305611 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 19781 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7278 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1405 է: Ընդհանուր կատարվել է 2 306 456 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել