
Հաստատվել է կորոնավիրուսի 272 նոր դեպք, մահացել է 30 մարդ
Նոյեմբերի 22-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 272 նոր դեպք։ Երեկ կատարվել է 4730 թեստավորում։ Առողջացել է 1873 մարդ, գրանցվել է 30 մահվան դեպք։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 334 347 դեպք, որոնցից 307 484-ը առողջացել են: Փաստացի բուժում է ստանում 18 150 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7308 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1405 է:
Ընդհանուր կատարվել է 2 311 186 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել