
Կորոնավիրուսային հիվանդության 531 նոր դեպք է հաստատվել, մահացել է 48 անձ
Նոյեմբերի 23-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 531 նոր դեպք։ Երեկ կատարվել է 7366 թեստավորում։ Առողջացել է 1438 մարդ, գրանցվել է մահվան 48 դեպք։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 334878 դեպք, որոնցից 308922 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 17195 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7356 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1405 է:
Ընդհանուր կատարվել է 2 318 552 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել