
Գրանցվել է կորոնավիրուսի 860 նոր դեպք. մահացել է 23 մարդ
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 860-ով՝ ընդհանուր կազմելով 335 738: Նախօրեին կատարվել է 8283 թեստավորում (ընդհանուր՝ 2 326 8356): Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Մահացել է 23 մարդ: Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 7379 է:
Առողջացել է ևս 939 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 309 861-ի:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 17 088 քաղաքացի:
Նախօրեին արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1410 է։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել