
Սննդամթերքը թանկացել է 15,3%-ով, սպառողական գների ինդեքսն աճել՝ 9,1%-ով
Ապրանքների և ծառայությունների սպառողական գների միջին ինդեքսը Եվրասիական տնտեսական միությունում 2021թ հոկտեմբերին նախորդ տարվա հոկտեմբեր ամսվա համեմատ 8,5%-ով աճել է, իսկ 2021թ սեպտեմբերի համեմատ՝ 1,1%-ով՝ կազմելով 101,1%։ Այս մասին են վկայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Վիճակագրական դեպարտամենտի հրապարակած տվյալները։
ԵԱՏՄ-ում զգալի գնային աճ են գրանցվել պարենային ապրանքները՝ 7,9%, իսկ ոչ պարենային ապրանքները՝ 7,2%։ Վճարովի ծառայությունների գներն այս ժամանակահատվածում ամենաքիչն են աճել՝ 4.1%-ով։
2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ սննդամթերքի գներն ամենաշատը թանկացել է Ղրղզստանում 16,4%-ով։ Ղրղզստանին հաջորում է Հայաստանը, որտեղ սննդամթերքը թանկացել է 15,3%-ով, ապա՝ Բելառուսը՝ 12,1%-ով, Ղազախստանը՝ 11,3%-ով։
Ամենաքիչ աճը գրանցվել է Ռուսատանում՝ 10,9%-ով։
Հայաստանը տարբեր ոլորտներում գնային աճի ցուցանիշներով երկրորդը կամ երրորդն է, հիմնականում հաջորդում է Ղրղզստանին, որտեղ տարբեր տեսակի ապրանքների մասով թանկացումները ԵԱՏՄ երկրներում ամենաբարձրն են։
Հայաստանում սպառողական գների ինդեքսը 2021թ հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9,1%-ով, ոչ պարենային ապրանքների գները՝ 9,7%-ով։
Միևնույն ժամանակ, վճարովի ծառայությունների գները ԵԱՏՄ երկրներում ամենաքիչը թանկացել են Հայաստանում՝ 1,6%-ով։ Համեմատության համար, Բելառուսում վճարովի ծառայությունները թանկացել են 8,6%-ով, Ղազախստանում՝ 6,9%-ով, Ռուսաստանում՝ 4,4%-ով։
Մեկնաբանել