
Հյուսիսարևելյան սահմանի մարտական հենակետում ժամկետային զինծառայողի դի է հայտնաբերվել
Նոյեմբերի 24-ին` ժամը 14։50-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված մարտական հենակետում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Ռոմանի Ավետիսյանի (ծնվ. 2001թ.) դին՝ գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորմամբ։ Այս մասին հաղորդում է պաշտպանության նախարարությունը։
«Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը միանում է կորստյան ծանր վշտին և զորակցություն հայտնում Սուրեն Ավետիսյանի ընտանիքին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել