HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միրզոյանն ու Լավրովը քննարկել են ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցեր

Նոյեմբերի 24-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

Նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցեր: Կարևորվել է խաղաղ բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո:

«Հեռախոսազրույցի ընթացքում Արարատ Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ իրականացված վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: ՀՀ արտգործնախարարը կարևորել է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների դերը` տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերի համատեքստում:

Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են նաև 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ․ հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում։

Լուսանկարը՝ արխիվային / © ԱԳՆ մամուլի ծառայություն

Մեկնաբանություններ (1)

Tony Martin
The Minsk group is a failed endeavor so why continue with it? Azerbaijan achieved more in 44 days of war than the Minsk group achieved in 30 years and all remaining issues will be finalized in the same way after the Russians leave. Azerbaijan has indicated that they will not agree to any extension of the Russians mandate so these separatists have only until 2025 to reconcile themselves to becoming Azerbaijan citizens or leave. Those are their only choices as they will be unceremoniously evicted if they don't do that and no one at all is interested in helping them. Hopeless wet dreams are a staple for the separatists it seems but they need to face reality and act now or they will face disaster when the Russians leave in 2025.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter