HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պուտինն ու Միշելը քննարկել են Արցախում առկա իրավիճակը

Կայացել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հեռախոսազրույցը, որի ընթացքում կողմերը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Արցախում առկա իրավիճակը։ Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ 

«Շառլ Միշելի խնդրանքով՝ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ համաձայնագրերի դրույթների իրականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության հաստատման, տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման մասին»,- նշվում է Կրեմլի հաղորդագրության մեջ։ 

Կողմերը քննարկել են նաև երկկողմ և միջազգային օրակարգի այլ հարցեր, այդ թվում Բելառուսում, Ուկրաինայում, Աֆղանստանում և Լիբիայում առկա իրավիճակը։

Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը և Շառլ Միշելը, համապատասխանաբար նոյեմբերի 26-ին և դեկտեմբերի 15-ին Սոչիում և Բրյուսելում կհյուրընկալեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որի ընթացքում կքննարկվի 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կետերի իրագործման ընթացքը։ Եթե Ռուսաստանի պարագայում հանդիպումը եռակողմ է, ապա Բրյուսելում հանդիպումը տեղի կունենա Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter