Հաստատվել է կորոնավիրուսի 592 նոր դեպք, մահացել է 42 մարդ
Նոյեմբերի 25-ի` ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 592 նոր դեպք, կատարվել՝ 7666 թեստավորում։ Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը,
Կա 1217 առողջացած և 40 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 336330 դեպք, որոնցից 311078 առողջացած:
Փաստացի բուժում է ստանում 16421 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7419 մահվան դեպք է արձանագրվել:
Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերը 2-ն են, ընդհանուր թիվը՝ 1412։ Մինչ օրս ատարվել է 2 334 501 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել