HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ընտրվելուց մի քանի ժամ անց հրաժարական է տվել Շվեդիայի վարչապետը

Շվեդիայի պատմության առաջին կին վարչապետ Մագդալենա Անդերսոնը, ընտրվելուց մի քանի ժամ անց, հրաժարական է տվել։ Պատճառը «կանաչների» կուսակցության դուրս գալն է իշխող կոալիցիայից։ Այդ մասին հայտնում է Associated Press գործակալությունը։

«Ես չեմ ցանկանում գլխավորել կառավարություն, որտեղ կարող են դրա լեգիտիմության կասկածի հիմքեր լինել»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Անդերսոնը։

Նա խորհրդարանի խոսնակ Անդրեաս Նորլենին հայտնել է, որ հետագայում պատրաստ կլինի գլխավորել միակուսակցական կառավարություն, որտեղ ներկայացված կլինի միայն իր Սոցիալ-դեմոկրատական աշխատավորական կուսակցությունը։

Նորլենը հաստատել է վարչապետի հրաժարականը և հայտարարել, որ կապ կհաստատի մյուս կուսակցությունների առաջնորդների հետ, որպեսզի քննարկի ստեղծված իրավիճակը։ Կառավարության կողմից առաջարկվող բյուջեն մերժվել էր հօգուտ ընդդիմության կողմից առաջարկվածի, որին անդամակցում են աջ պոպուլիստական և ազգայնական «Շվեդական դեմոկրատների» կուսակությունը։

Անդերսոնն ի սկզբանե հայտարարել էր, որ կարող է երկիրը կառավարել ընդդիմության կողմից առաջարկվող բյուջեով, սակայն «կանաչների» կուսակցությունը համաձայն չի եղել այն փաստի հետ, որ դրա մշակմանը մասնակցել են «Շվեդական դեմոկրատներ»-ը, որի արդյունքում էլ կուսակցությունը լքել էր իշխող կոալիցիան։

Հիշեցնենք, որ նախօրեին Շվեդիայի պատմության մեջ առաջին անգամ վարչապետի պաշտոնում կին էր ընտրվել։ Մագդալենա Անդերսոնը մինչ այդ զբաղեցնում էր ֆինանսների նախարարի պաշտոնը։ 54-ամյա Անդերսոնի օգտին քվեարկել էր խորհրդարանի 117 պատգամավոր, 174-ը դեմ, իսկ 57-ը՝ ձեռնպահ։ Վարչապետի պաշտոնում ընտրվելու համար բավարար էր, որ նրա թեկնածության դեմ չքվեարկի շվեդական խորհրդարանի անդամների մեծամասնությունը, այսինքն 349 պատգամավորից առնվազն 175-ը։

Լուսանկարը՝ Associated Press-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter