HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

400 մլն դրամ՝ Սյունիքում հրատապ խնդիրների լուծման նպատակով

Կառավարության նոյեմբերի 25-ի որոշմամբ՝ Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամին կհատկացվի 400 մլն դրամ մարզային և համայնքային ենթակայության ենթակառուցվածքներում, ինչպես նաև՝ բնակչության համար սոցիալական ու կենսական նշանակություն ունեցող, հրատապ ծրագրեր իրականացնելու համար:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի խոսքով՝ նման նպատակների համար դեռևս ապրիլին 500 մլն դրամ էր հատկացվել, սեպտեմբերին՝ 200 մլն դրամ։

«Դեռ հունվարից Կառավարությունը մատնանշել էր, որ առնվազն 1 մլրդ դրամ գումար կհատկացնի այս ուղղությամբ, և պետք է փաստել, որ հատկացվող գումարի չափը 1,1 մլրդ է դառնում»,- նշեց նախարարը։

Ըստ Սանոսյանի՝ Կապան-Ճակատեն ներհամայնքային տրանսպորտի անհրաժեշտություն կար, այդ նպատակով գնվել է 2 ՈՒԱԶ մեքենա, որոնք, նախարարի հավաստմամբ, կանոնավոր ուղևորափոխադրմամբ են զբաղվում։

Որոշման նախագծում նշված է, որ Սյունիքում ճանապարհների փակվելու պատճառով ձեռք է բերվել ընդհանուր առմամբ՝ 3 հատ ՈՒԱԶ ավտոմեքենա, որոնց արժեքը կազմում է 22.2 մլն դրամ։ Դրանցից 1-ը տրամադրվել է Արտակարգ իրավիճակների նախարարությանը, 2-ը` Կապանի համայնքապետարանին։

Նախատեսվում է նաև ձեռք բերել 43 հատ սենդվիչ պանելային շարժական տնակներ, որոնց արժեքը կկազմի 223.7 մլն դրամ։

«Կապան-Ճակատեն ճանապարհը փակ լինելու կապացությամբ նոյեմբերի 14-16-ը բնակչությանը տրամադրվել է վառելիք՝ 6.5 մլն դրամի (13 տոննա դիզելային վառելիք և բնական գազ` 1 մլն դրամ): Նոյեմբերի 11-ին Բարձրավան-Շուռնուխ-Որոտան ճանապարհները փակվելու կապակցությամբ բնակչությանը տրամադրվում է հաց՝ օրական 2 անգամ (նոյեմբերի 22-ի դրությամբ փաստացի ծախսը կազմում է 0.8 մլն դրամ)»,- նշված է որոշման նախագծում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter