
«10 տարում էդ մեքենան հաստատ մաշած կլինի»․ ԲՏԱ նախարարը՝ Ա. Սիմոնյանին նոր մեքենա գնելու մասին
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հին մեքենան 2011թ.-ից է սպասարկում, և նորի կարիք կա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը. «10 տարվա ընթացքում էդ մեքենան հաստատ մաշած կլինի, և կարիք կար այն փոխելու»,- հայտնեց Վ. Խաչատուրյանը։
Լրագրողի այն հարցին՝ արդյոք արդար է, որ ճակատենցուն ՈՒԱԶ են հատկացնում, իսկ Ալեն Սիմոնյանին՝ BMW, նախարարն ասաց․ «Արդար է նրանով, որ Ճակատենում հարկավոր է ՈՒԱԶ մեքենա»։
Մեկ այլ հարցի, թե արդյոք հրատապ էր այսքան խնդիրների մեջ թանկարժեք մեքենա գնել՝ Խաչատուրյանը հայտնեց․ «Պետք ա եղել, էլի, կարո՞ղ ա չեղած տեղից առնում են»։
Հիշեցնենք, որ Կառավարության նոյեմբերի 25-ի նիստում ընդունված որոշմամբ՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար 90 մլն դրամ արժողությամբ մեքենա ձեռք կբերվի։ Կառավարությունը գնումը համարել է հրատապ։
Մեկնաբանել