HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զինծառայող Սուրեն Ավետիսյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է ծառայակիցը

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Ռոմանի Ավետիսյանի մահվան դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Նախնական տվյալներով՝ զինծառայողը գլխի շրջանում մահացու հրազենային վնասվածքն ստացել է ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով: Վերջինս ձերբակալվել է:

Հիշեցնենք, որ Սուրեն Ավետիսյանը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքն ստացել էր 2021թ. նոյեմբերի 24-ին` ժամը 14:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ  N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքում, և մահացել հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:

Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter