
Կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 40 մարդ
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ նոյեմբերի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության 675 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր՝ 337005 դեպք:
Մեկ օրում կատարվել է 7745 թեստավորում (ընդհանուր՝ 2 342 246), 1539 մարդ առողջացել է, գրանցվել է մահվան 40 դեպք:
Փաստացի բուժում է ստանում 15498 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7459 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1431 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել