HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Սոչիում մեկնարկել է Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը

Սոչիում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Հանդիպման նախաձեռնությունը ռուսական կողմինն է։ Նախատեսվում է, որ կողմերը կքննարկեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով սահմանված կետերի իրագործումը։

Եռակողմ հանդիպման բաց մասում Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ այդ հանդիպման նպատակն է պայմաններ ստեղծել Լեռնային Ղարաբաղի վերածննդի համար։ Պուտինը դրական է համարում այն հանգամանքը, որ Ղարաբաղում չեն իրականացվում լայնամասշտաբ մարտական գործողություններ, չնայած լինում են առանձին միջադեպեր։

Նրա պնդմամբ՝ մեկ տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղում քիչ բան չի իրականացվել, սակայն ոչ բոլոր հարցերն են կարգավորվել։ Պուտինը հույս ունի, որ առաջիկայում հնարավոր կլինի որոշումներ ընդունել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ։ Նա նաև հավելել է, որ Ռուսաստանը, Ադրբեջանն ու Հայաստանը պետք է ձգտեն կապերի ամրապնդմանը, այլ ոչ դրանց ոչնչացմանը։ Պուտինը հանդիպման բաց հատվածի վերջում նաև նշեց, որ ողջունում է Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի՝ դեկտեմբերի 15-ին նախատեսված հանդիպումը։ 

Իր խոսքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ սահմանների սահմանազատման և սահմանագծման աշխատանքների իրականացմանը։ Նրա պնդմամբ՝ Ադրբեջանի զինված ուժերն այս տարվա մայիս ամսվանից սկսած ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք։ Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ համաձայն չէ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն պնդման հետ, որ եռակողմ հայտարարությունների, բացի տրանսպորտային ապաշրջափակման կետի, մյուս բոլոր կետերն իրականացվել են։

«Այս տարվա մայիսի 12-ից հետո մենք փաստացի ճգնաժամային իրավիճակ ունենք հայ-ադրբեջանական սահմանին։ Մեր գնահատականն այսպիսին է` Ադրբեջանի զորքերը ներխուժել են ՀՀ ինքնավար տարածք։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանը նշված չէ, բայց պետական սահմանը գոյություն ունի, և դա ՀՀ ինքնավար տարածքն է»,- նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին` ՀՀ վարչապետն ընդգծեց, որ այն պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ իր խոսքում շնորհակալություն հայտնեց Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներին լավ ծառայության համար՝ ընդգծելով, որ նրանց պատասխանատվության տակ գտնվող գոտում իրավիճակը կայուն է։ «Ընդհանուր առմամբ, ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում իրավիճակը կայուն է, չեն եղել լուրջ միջադեպեր, չեն եղել կանխամտածված սադրանքներ։ Այն եզակի դեպքերը, որոնք գրանցվել են, չեն ունեցել համակարգային բնույթ։ Այդ իսկ պատճառով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ռուսական խաղաղապահ առաքելությանը լավ ծառայության համար, այն բանի համար, որ նրանք ապահովում են անվտանգությունը տարածաշրջանում»,- նշել է Ալիևը։ Վերջինս իր խոսքում նաև ընդգծել է, որ բարձր է գնահատում Ռուսաստանի դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների որոշման հարցում։ 

Լուսանկարը՝ Михаил Климентьев/ТАСС

Մեկնաբանություններ (1)

HAGOP
PUTIN LOOK LIKE DADDY AND PASHINYAN AND ALIYEV LOOK LIKE TWO BROTHERS THAT FIGHT AND NOW PUNISHED BY DADDY!!!!!!!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter