
Լեհաստանը 201 640 դեղաչափ պատվաստանյութ է տրամադրել Հայաստանին
Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի առողջապահության նախարարությանն է նվիրաբերել COVID-19-ի դեմ 201 հազար 640 դեղաչափ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութ:
Առողջապահության նախարարության փոխանցմամբ, Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակն այսօր առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանին է հանձնել պատվաստանյութի խմբաքանակը:
Հայաստանում COVID-19-ի դեմ ներկայում առկա են «Գամ-Կովիդ-Վակ» («Սպուտնիկ-Վի»), «Կորոնավակ» (միայն 2-րդ դեղաչափի համար), «ԱստրաԶենեկա» («Վաքսզևրիա»), «Սինոֆարմ» և «Մոդեռնա» («Սպայկվաքս») պատվաստանյութերը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել