HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ալիևի կարծիքով՝ Սոչիում եռակողմ հանդիպման որոշումները տարածաշրջանում կբարձրացնեն անվտանգությունը

Սոչիում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում ընդունված որոշումները կնպաստեն Հարավային Կովկասում առավել անվտանգ և կանխատեսելի իրավիճակին։ Այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եռակողմ հանդիպումից հետո հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ 

«Այսօր կայացել է հանգամանալից, ես կասեի՝ անկեղծ զրույց։ <...> Մենք բաց քննարկել ենք մեր պլանները, բաց քննարկել ենք հարցերը, որոնք անհանգստություն են առաջացնում երկու կողմերի մոտ։ Եվ կարևորը, որ այն որոշումները, որոնք մենք ընդունել ենք վեճերի, տարաձայնությունների կարգավորման գործում, կարծում եմ՝ կնպաստեն նրան, որ Հարավային Կովկասում իրավիճակն ավելի անվտանգ և կանխատեսելի կլինի»,- նշել է Իլհամ Ալիևը։ 

Նրա խոսքերով՝ Բաքուն կառուցողական տրամադրվածություն է տեսնում հայկական կողմի մոտ։ «Մենք տեսնում ենք տրամադրվածություն՝ ստեղծելու նախադրյալներ նրա համար, որ տարածաշրջանում իրավիճակն ավելի կանխատեսելի լինի»,- նշել է Ադրբեջանի նախագահը։ 

Ըստ Ալիևի՝ Ադրբեջանում մտադիր են թերթել Հայաստանի հետ բազմամյա դիմակայության էջը և սկսել նորմալ փոխգործակցության փուլ։ «Կարծում եմ, որ այսպիսի ձևաչափով մենք հասնում ենք մեր նպատակներին»,- ընդգծել է նա։

Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների ավարտից հետո, Ալիևի պնդմամբ, Բաքուն Երևանին է փոխանցել ավելի քան 100 հայ զինծառայողների։ Նա հավելել է, որ մեկ զինծառայող հայկական կողմին է փոխանցվել նոյեմբերի 26-ի առավոտյան։ Բացի այդ, հայկական կողմին է փոխանցվել նաև մեկ քաղաքացիական անձ, որը մոլորվել էր և հայտնվել Բաքվի կողմից վերահսկվող տարածքում։ 

Հիշեցնենք, որ Սոչիում այսօր ընթանում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով սահմանված կետերի իրագործման ընթացք։ Այն տևել է մոտ երեք ժամ։ Հանդիպման ավարտից հետո Ռուսաստանի նախագահն այն անվանել էր «օգտակար և ճիշտ ժամանակին», ինչպես նաև հույս հայտնել, որ կողմերը կհետևեն պայմանավորվածություններին։

Լուսանկարը՝ Sputnik/Mikhail Klimentyev/Kremlin via REUTERS

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter