
Հաստատվել է կորոնավիրուսի 189 նոր դեպք, մահացել է 21 մարդ
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 29-ի` ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 189 նոր դեպք, կատարվել է 4172 թեստավորում։ Առողջացել է 1072 մարդ, գրանցվել է 21 մահվան դեպք։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 338 120 դեպք, որոնցից 316 198 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 12 947 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7535 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1440 է:
Ընդհանուր կատարվել է 2 360 218 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել