HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կորոնավիրուսային հիվանդության 398 նոր դեպք է հաստատվել, մահացել է 32 անձ

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ի` ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 398 նոր դեպք, կատարվել է 6462 թեստավորում։ Առողջացել է 977 մարդ, գրանցվել է 32 մահվան դեպք։

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 338518 դեպք, որոնցից 317175 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 12 330 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7567 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1446 է:

Ընդհանուր կատարվել է 2 366 680 թեստավորում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter