HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Հրաչյա Բերբերյանի կարծիքով՝ ՀՀԿ-ի գյուղոլորտի ծրագիրն ամենաիրատեսականն է

Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանը նշեց, որ իրենց կառույցը ծանոթացել է մրցակից քաղաքական բոլոր ուժերի ծրագրերին: Սակայն նա ցավում է, որ ոչ մի քաղաքական ուժ, բացի ՀՀԿ-ից, չի ներկայացրել իր կառավարության կազմը, ինչը ժողովրդին հնարավորություն կտար այդ կազմին գնահատական տա:

Կառավարության կազմը իմանալու դեպքում պարզ կլիներ, թե արդյոք այդ քաղաքական ուժը «երկիրը կբարձրացնի, թե օդի մեջ խոսում է»: Հ. Բերբերյանի կարծիքով՝ բոլոր քաղաքական ուժերի պոտենցիալ գյուղնախարարները պետք է հավաքվեին բանավեճի, որի արդյունքում ժողովուրդը կորոշեր, թե ում ծրագիրն է առավել արդյունավետ:

Այն հարցին, թե որ քաղաքական ուժի գյուղոլորտի վերաբերյալ ծրագիրն է ամենաիրատեսականը՝ Հ. Բերբերյանը պատասխանեց՝ ՀՀԿ-ինը: Նրա կարծիքով՝ դա այն ուժն է, որը կկարողանա իրականացնել գյուղոլորտում անհրաժեշտ բարեփոխումները: Միաժամանակ նա հավաստիացրեց, որ ոչ մի քաղաքական ուժի անդամ չէ և չի էլ պատրաստվում դառնալ:

Իսկ այն հարցին, թե արդյոք ինքը կուզենար, որ հաջորդ տարիներին գյուղնախարարությունը կրկին ղեկավարեր ՕԵԿ-ական նախարարը, Հ. Բերբերյանը պատասխանեց, որ իր կարծիքով՝ «նա գյուղերում այդքան ձայն չի հավաքի»:

Մեկնաբանություններ (3)

GEVORG
KEZ GITUNIKI TEX MI DIR,,,ZBAXVI KO BIZNESOV U XORHURD MI TUR
Ինչու
Ինչու է խմբագրությունը ջնջում այն քոմենթները, որտեղ իրականությունն է ասվում
Ով է նա...
Ում են պետք դատարկ ծրագրերն ու խոստումները... Թե չէ նախորդ ընտրարշավին Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրը լավը չէր, դրա համար չկատարեցին...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter